Ինքնավարություն

Դպրոցական ինքնավարությունը՝  մեծանալու, ինքնուրույն կյանքին պատրաստվելու լավագույն միջոցն է: Աշակերտական խորհրդում  մենք ինքնուրույն գործելու, աշխատելու, կարգապահ լինելու,  մեր իրավունքները պաշտպանելու, որոշումներ ընդունելու փորձ ենք ձեռք բերում: Որոշումներ, որոնց համար մենք ենք  պատասխանատվություն ենք կրում:

Մեր դպրոցի աշակերտական խորհուրդը ձեւավորել է մի շարք հանձնախմբեր՝ ուսումնադաստիարակչական,  կարգապահական, իրավական, տեղեկատվական, մշակութային, սպորտի եւ առողջ ապրելակերպի: Հանձնախմբերը գործում են համաձայն մշակած տարեկան ծրագրերի, կազմակերպում են շատ հետաքրքիր, սովորղների համար ուսանելի միջոցառումներ, օգնում են ուսուցիչներին իրագործել  <<բաց դպրոցի>> ծրագիրը:

2012 թ. սեպտեմբերին կայացած դպրոցի սովորողների ընդհանուր ժողովում ընտրվեց աշակերտական խորհրդի նոր կազմը, որն իր հերթին  խորհրդի նախագահ ընտրեց  11-րդ դասարանի աշակերտ Արփինե Մկրտչյանին:

Արփինե Մկրտչյան
աշակերտական խորհրդի նախագահ

 

 

 

 

 

դպրոցի աշակերտական խորհուրդը