Ճաշարան

Հարգելի ծաղկունքցիներ՝ մեծեր և փոքրեր: Սիրով հայտնում ենք ձեզ, որ մեր դպրոցի ճաշարանը վերանորոգումից հետո արդեն աշխատում է: Այժմ մենք ունենք ավելի լուսավոր ու բարեկարգ միջավայր, որտեղ կարող ենք համտեսել համեղ ու էկոլոգիապես մաքուր ծաղկունքյան ճաշատեսակներ: Ճաշարանի բացման առթիվ  դպրոցում կազմակերպվեց «Համեղ աղցաններ»-ի ձևավորման մրցույթ: