Մեր հաջողությունները

12.10.2012

Մեր դպրոցը հոկտեմբերի 10-ին մասնակցեց  Գեղարքունիքի մարզի դպրոցների ռազմամարզական մրցույթին և այնտեղից վերադարձավ հաղթանակով: Մրցույթին մասնակցում էին 18 դպրոցներ ներկայացնող հավաքական թիմերը` կազմված 8-ից 11-րդ դասարանների աշակերտներից:  Մրցույթում սահմանված ցուցանիշները

գերազանցել և լավագույն արդյունք է ցուցաբերել <<Ծաղկունքի բաց դպրոցի>>  11-րդ դասարանի աշակերտ ԶԻՐՈՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԸ:  Որպես լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակից, Միքայելը ընդգրկվել է Սևանի մարզական հավաքականում` մրցույթի 2-րդ փուլին մասնակցելու համար: Բացի Միքայելից գովելի արդյունքներ են ցուցաբերել նաև Ոսկանյան Վահեն, Ջավոյան Անտոնը, Հակոբյան Արմանը, Ոսկանյան Սարգիսը, Շահբազյան Գեորգին, Հարությունյան Տիգրանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ և ՊԱՐԾԵՆՈՒՄ, որ սովորում եք մեզ հետ՝ մեր դպրոցում: Համոզված ենք, որ այս հաղթանակը միակը եւ վերջինը չի: