Նորմատիվ փաստաթղթեր

Ծաղկունքի բաց դպրոցի ուսուցիչների գնահատման չափորոշիչներ

Գնահատման չափորոշիչների ներդրման նպատակներ

1. Սահմանել ուսուցչի մասնագիտական չափորոշիչները համաձայն << բաց դպրոց>> հայեցակարգի, գործունեության և զարգացման ծրագրի
2. Համապատասխանեցնել ուսուցչի մասնագիտական եւ մանկավարժական գիտելիքներն ու ունակությունները ժամանակակից գյուղական համայնքի պահանջներին
3. Ձեւավորել եւ զարգացնել ուսուցիչների մոտ կազմակերպչական, հաղորդակցական կարողություներն ու հմուտությունները
4. Հստակ կանոնակարգել ուսուցչի դերը, իրավունքները, պարտավորությունները եւ պարտականությունները դպրոցում եւ գյուղական համայնքում
5. Դարձնել գնահատելի ուսուցիչների համապատասխանությունը դպրոցի հայեցակարգին, նպատակներին, ծրագրերին, գործունեությանը, արժեքներին

Գնահատվող գիտելիքներ, կարողություններ, հմտություններ

1. Առարկայի բովանդակության իմացություն
2. Յուրաքանչյուր սովորողի զարգացման և ուսուցման առանձնահատկությունների իմացություն
3. Կրթական տարբեր մեթոդների եւ մոտեցումների գնահատում և օգտագործում
4. Դասավանդման գործընթացի պլանավորում
5. Ուսումնական միջավայրի ձևավորման կարողություն
6. Գնահատման կարողություն
7. Համագործակցության և հարաբերություններ կառուցելու հմտություններ
8. Տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների իմացություն եւ օգտագործում
9. Առարկան դասավանդելու ժամանակակից մեթոդիկաների իմացություն եւ օգտագործում
10. Կրթական բնագավառի օրենսդրության եւ նորմատիվ փաստաթղթերի իմացություն
11. Հստակ պատկերացումներ սովորողների, նրանց մտավոր եւ հոգեւոր առանձնահատկությունների, կյանքի եւ կենցաղի, ընտանիքում հարաբերությունների մասին
12. Դպրոցի առաքելության եւ տեսլականի իմացություն, դրանց հասնելու գործում սեփական դերի գիտակցում եւ ձևակերպելու կարողություն
13. Հուզմունքային մտահասություն եւ կոմպետենտություն
14. Հաղորդակցման կարողություն
15. Ինքնամատուցման կարողություն (արտաքին տեսք, առողջ ապրելակերպ, վարմունք)

Գնահատողներ

1. Դպրոցի ղեկավար մարմիններ
2. Դպրոցի ուսուցչական անձնակազմ
3. Դպրոցի սովորողներ
4. Դպրոցի սովորողների ծնողներ (համայնք)
5. Ուսուցչի ինքնագնահատում
6. Որակավորում շնորհող մարմիններ
7. Դպրոցի հետ համագործակցող այլ կրթական հաստատություններ եւ մասնագետ անհատներ

Գնահատման ձեւեր եւ միջոցներ

1. Ատեստավորում
2. Թեստավորում
3. Հարցաթերթիկ
4. Անձնական ուսումնական պլան
5. Թիմային առաջադրանք
6. Դասալսում
7. Ինքնագնահատում
8. Մեթոդմիավորումների գնահատում
9. Դպրոցի ղեկավար մարմինների գնահատում
10. Որակավորում շնորհող մարմինների գնահատում
11. Դպրոցի հետ համագործակցող այլ կրթական հաստատությունների եւ մասնագետ անհատների գնահատում