About us

Սիրելի  բարեկամներ,

Մեր դպրոց-հիմնադրամը  սկսել է  իրագործել ագրարային բաց դպրոցի ծրագիրը եւ ձգտում է դառնալ գյուղական դպրոցի օրինակելի մոդել: Մեր դպրոցը  կրթելու եւ դաստիարակելու է երկրի արժանապատիվ եւ հայրենասեր քաղաքացի, սոցիալական եւ գործարար միջավայրի  կիրթ, մրցունակ անդամ` ընդունակ բարիքներ ստեղծելու եւ բարեկեցիկ ապրելու հայրենի հողի վրա:

«Բաց դպրոցի»  տեսլականի բաղադրիչներ են.

Որակյալ  ընդհանուր   կրթություն: Տալիս է գիտելիքներ եւ հմտություններ, որոնք բացում են ժամանակակից աշխարհ տանող   դռները

Ագրարային եւ էկոլոգիական կրթություն եւ մշակույթ, ագրարային  սեկտորի  մասնագետին, ղեկավարին, գործարարին, ֆերմերին, հողի տիրոջը անհրաժեշտ գիտելիքներ, ունակություններ, հմտություններ: Դպրոցի եւ շրջակա միջավայրի, բնության հետ ներդաշնակ փոխհարաբերություններ

Դպրոցը   որպես համայնքի կրթա-մշակութային,  սոցիալական  կենտրոն: Այն հենվում է գյուղական սոցիումի ուժերի վրա, նախատեսում է համայնքի բնակիչների ներգրավումը սոցիալ-մանկավարժական աշխատանքներին ,  տարածում է նոր գիտելիքներ, տեխնոլոգիաներ, նպաստում է գյուղի արդիականացմանը

Մոդելային կրթական կենտրոն Հայաստանի գյուղական դպրոցների համար: Դպրոցը բաց է երկրի բոլոր կրթական հաստատությունների համար, իրականացնում է փորձի, մասնագետների, ուսումնական ծրագրերի փոխանակում

Մենք բոլորս՝ աշակերները, ուսուցիչները, Ծաղկունքի բնակիչները, դպրոցի բարեկամները հավատում ենք դպրոցի ապագային, մեր ուժերին: Հավատում ենք, որ ժամանակակից գյուղական դպրոցի կառուցումը նպաստելու է  գյուղական հանայնքների կայուն զարգացմանը, մեր Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը: